National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.01.2023
Կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները
1 / 2

2022 թ. փետրվարի 1-ից գործարկված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի նոր մոդելը ենթադրում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում արտադրող կայաններից մեկը պետք է շուկայի մնացած մասնակիցներին մատուցի հաշվեկշռման ծառայություն: Էլեկտրաէներգետիկական շուկայի նոր մոդելի այդ առանձնահատկությամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:

Կառավարության հեղինակած ««էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունվարի 11-ի հերթական նիստում:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կհստակեցվեն հաշվեկշռման շուկայում առեւտրի մեխանիզմները, հաշվեկշռման ծառայություն մատուցողի գործառույթները եւ սպառողի կողմից էլեկտրական էներգիայի փոխանցման դեպքերը:

«Ամենամեծ փոփոխությունը, որ կատարվել է, ժամային հաշվառման անցնելն է»,- նշել է Հակոբ Վարդանյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարությունը ներկայացրել է որոշ տեխնիկական եւ բովանդակային փոփոխություններ, ըստ որոնց՝ ենթասպառողներին հնարավորություն է տրվում լինել շուկայի մասնակից եւ որակավորված սպառող: Մյուս բովանդակային փոփոխությունը վերաբերել է էլեկտրական մեքենաների լիցքավորիչների համար նախատեսված ծառայության կարգավորումներին:

Հակոբ Վարդանյանի խոսքով թյուրընկալում կա, որ շուկայի զարգացման արդյունքում էլեկտրաէներգիայի էժանացում է լինելու: «Լինելու է արդարացի գնագոյացման մեխանիզմի ներդրում»,-ընդգծել է նա:

«Շուկայի ամենամեծ արդյունքներից մեկը նաեւ ներկրման եւ արտահանման ընթացակարգերի դյուրացումն է եղել, որում առանցքային դերակատարում ունի հաշվեկշռման ծառայությունը: 2022 թ. ընթացքում ՀՀ-ից դեպի Վրաստան եղել է 365 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիայի արտահանում. դա ավելին է, քան նախորդող 10 տարիներին միասին վերցրած: Նախորդ տասը տարիներին՝  2012-2021 թթ., եղել է 242 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա: Նախորդող ընթացակարգերով բավականին բարդ էր լիցենզավորման գործընթացը»,- պարզաբանել է Հակոբ Վարդանյանը:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ հաշվեկշռման ծառայությունը կարգավորող տնտեսավորող սուբյեկտի գործառույթները բացառիկ իրավունքով վերապահվել են Երեւանի ՋԷԿ-ին, որովհետեւ միայն նա ունի նվազագույն ծախսերով դրանք իրականացնելու հնարավորություններ:

Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am